Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Մանրամասներ՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նիստից

Մանրամասներ՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նիստից
27.06.2015 | 01:24

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տնօրենների խորհրդի` Մոսկվայում կայացած նիստում քննարկվել են միայն ընկերության կառավարմանն ու ներդրումներին վերաբերող հարցեր, ընտրվել են խորհրդի նախագահ ու տեղակալներ, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությանը և Հայաստանում բողոքի ցույցերին անդրադարձ չի կատարվել՝ ասել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը: «Նիստը արտահերթ չէ, տնօրենների խորհուրդը պարբերաբար է նիստեր անցկացնում»,- վստահեցրել է Սարջանյանը:
Նիստի օրակարգում եղել է հինգ հարց. բացի տնօրենների խորհրդի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունից, լսել են նաև 2015 թ. 1-ին եռամսյակի բիզնես-պլանի կատարման և ներդրումային ծրագրի կատարման հաշվետվությունները: Նիստերն անցկացվում են Մոսկվայում, որովհետև տնօրենների խորհրդի հինգ անդամներն էլ բնակվում են ՌԴ-ում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Դմիտրի Վոլկովը, նախագահի տեղակալի պաշտոնում` Դմիտրի Պալունին, իսկ տնօրենների խորհրդի անդամներն են Անտոն Բադենկովը, Վլադիմիր Ալգանովը և Ալեքսանդր Պախոմովը:

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ